home Ճանապարհորդ, Տուրիստական բիզնես, Քաղաքներ, Ֆոտո-տուր Դուբայ. հայացք վերևից (ֆոտո-շարք)

Դուբայ. հայացք վերևից (ֆոտո-շարք)

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Դուբայը երազանքների քաղաք է, որտեղ ցանկանում ես վերադառնալ կրկին ու կրկին: Առաջարկում ենք գնահատել Դուբայը` ուղղաթիռից:

Ուղղաթիռը պատրաստվում է շրջագայության:
Burj al Arab հյուրանոց
Իսկ այս արմավենի-կղզին կառուցված է անձնական օգտագործման նպատակով: Ամեն «ճյուղի վրա» արդեն կանգնած են թաունհաուսներ, որոնց գինը նույնիսկ իմանալ չարժե: Արմավենի-կղզու վերնամասը զարդարում է «Ատլանտիս» հյուրանոցը:
Միակ կառուցված կղզին: Ինչպես պարզվում է` այն պատկանում է Միխայիլ Շումախերին, ով այն նվեր է ստացել շեյխից, ով ներկայումս ղեկավարում է Դուբայը: Պարզվում է, որ երբ Շումախերը ասել է, որ հեռանում է Ֆորմուլա 1-ից, շեյխը (նրա ֆանատը), որպես շնորհակալություն, նվիրել է նրան այս կղզին: Սակայն 2 տարի անց Միխայիլը հայտարարել է, թե վերադառնում է Ֆորմուլա 1, բայց կղզին այդպես էլ ոչ ոքի չի վաճառի և երբեմն կապրի այնտեղ:
Օդաչուն արգելում է նկարել Շումախերի կղզին խոշոր պլանով:
Այսքանով լքում ենք «Աշխարհ» արշիպելագը և շարժվում դեպի գործնական կենտրոնի սիրտը:
Բայց մինչ այդ լուսանկարենք ևս մեկ կղզի: Այստեղ, շշուկների համաձայն, պետք է ապրի Պամելա Անդերսոնը: Եթե Միխայիլն ու Պամելան ընկերանան, կարող են լողալ մեկը մյուսի մոտ 🙂 Ի դեպ` այստեղից երևում է, որ Պամելան պատրաստվում է շատրվան տեղադրել:
Իսկ սա Դուբայի Մանհեթենն է` բարձրահարկ շենքերի փողոցը` Դուբայի դոմինանտ էպիկենտրոնը...այո, անվանեք այն այնպես, ինչպես ուզում եք: Գլխավորն այն է, որ այս փողոցում են տեղակայված Դուբայի գրեթե բոլոր երկնաքերերը: Շինությունների մեծ մասը դեռևս շինարարության փուլում են:
Զբոսանավերի ակումբ
Շինությունները մարմնավորում են ճարտարապետների երևակայությունը ու ամենահամարձակ մտքերը: Դրանցից յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ է, օրինակ` Vendetta Business Center (ձախից առաջինը) և «Infra green tower» (կենտրոնում):
Ձախից առաջին երկնաքերը միջազգային առևտրի կենտրոնն է:
Ռաշիդ նավահանգիստը:
Մոտենում ենք Bay Creek-ին, ինչը Դուբայը բաժանում է 2 մասի` Դեյրա և Բուր Դուբայ շրջանների:

 

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում